Որոնել
Արխիվ
15.06.2019  23:33

Երկու թիմերից առաջարկներ. երկուսն էլ ընդունվել է

«Սելտայի» հարձակվող Մաքսի Գոմեսը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի:

Sky Sports-ը տեղեկացնում է, որ «Վալենսիան» ու «Վեսթ Հեմն» ուրուգվայցու տրանսֆերի համար 32,5 միլիոն եվրո ու տարատեսակ պարգևավճարներ են առաջարկել: Գալիսյան ակումբը երկու առաջարկներն էլ ընդունել է և այժմ որոշումը պետք է կայացնի 22-ամյա ֆուտբոլիստը:

Լոնդոնյան ակումբը երրորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ է փորձում ձեռք բերել Գոմեսին: Հունվարին «Սելտան» չէր համաձայնվել հարձվողին բաց թողնել նույնիսկ 50 միլիոն եվրոյի դիմաց, որովհետև պայքարում էր Պրիմերայում մնալու համար:

Իսպանիայի առաջնություններում ուրուգվայցին մասնակցել է 71 խաղի, որոնցում 30 գոլ է խփել ու 11 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000