Որոնել
Արխիվ
15.06.2019  21:42

«Նապոլին» մոտ է իր տրանսֆերային նոր ռեկորդին

«Նապոլին» շատ մոտ է «ՊՍՎ Էնդհովենի» եզրային հարձակվող Իրվինգ Լոսանոյին ձեռք բերելուն:

Gianlucadimarzio.com-ից տեղեկանում ենք, որ իտալական ակումբը տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո, ինչը մեքսիկացուն կդարձնի «աձուրիի» պատմության ամենաթանկարժեք նորեկը: Գործող ռեկորդը շարունակում է պատկանել Գոնսալո Իգուայինին, ում համար 2013 թվականին «Ռեալին» վճարվել է 38 միլիոն եվրո:

«Նապոլին» 23-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է պայմանագրային բոլոր կետերը, բացի իմիջային իրավունքներից: Սովորաբար իմիջային գովազդներից գումարները գնում են «աձուրիին», սակայն Մեքսիկայում մեծ ճանաչում ունեցող Լոսանոն արդեն գովազդային համաձայնագիր ունի, որից 3 միլիոն եվրո է ստանում: Եթե նրա իմիջային իրավունքները փոխանցվեն «Նապոլիին», ապա նա ակումբում 7 միլիոն եվրո աշխատավարձ կստանա, եթե ոչ` մոտ երկու անգամ քիչ:

Հոլանդիայի ավարտված առաջնության 30 խաղում վինգերը 17 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000