Որոնել
Արխիվ
15.06.2019  21:24

ABC. Պոգբան պատրաստ է բոյկոտ սկսել, որ նրան թույլ տան տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հստակ որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ֆրանսիացին պատրաստ է բոյկոտ սկսել, եթե «կարմիր սատանաների» ղեկավարները շարունակեն հրաժարվել բանակցել «սերուցքայինների» հետ, գրում է ABC-ն:

26-ամյա ֆուտբոլիստը որոշել է սկզբում տրանսֆերային դիմում ներկայացնել: Եթե դա ոչիչն չփոխի, նա հրաժարվելու է թիմի մարզումներին մասնակցել:

Հանուն «արքայական ակումբ» տեղափոխվելու, Պոգբան համաձայն է աշխատավարձի նվազեցման գնալ: Մադրիդիում չեն ուզում, որ նա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը լինի:

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է ֆրանսիացու տրանսֆերի ու պարգևավճարների համար միասին 125 միլիոն եվրո վճարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000