Որոնել
Արխիվ
15.06.2019  22:13

Հայտնի դարձավ Մ20 աշխարհի չեմպիոնը

Լեհաստանում ավարտվել է մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Ուկրաինան 3:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեային:

5-րդ րոպեին հաշիվը բացել են ասիացիները: 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է Լի Կան Ինը: Մինչև ընդմիջում (34) պատասխան գոլն է խփել Վլադիսլավ Սուպրյագան:

Երկրորդ կեսի սկզբում (53) նույն Սուպրյագան իր թիմին առաջ է մղել, իսկ հանդիպման վերջնամասում (89) վերջակետ է դրել Գեորգի Ցիտիաշվիլին:

Ալեքսանդր Պետրակովի թիմը մրցաշարում պարտություն չի կրել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000