Որոնել
Արխիվ
15.06.2019  19:41

«Բարսելոնան» թիմի կազմն ամրապնդելու համար հետաքրքիր թեկնածու է գտել

«Բարսելոնան» ցանակնում է ևս մեկ ձախ պաշտպան ձեռք բերել, որպեսզի Ժորդի Ալբան հաջորդ մրցաշրջանում նույնչափ մեծ ծանրաբեռնվածության տակ չլինի: Իսպանացին ավարտված մրցաշրջանում 54 խաղի է մասնակցել:

Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը սկսել է բանակցել Դորտմունդի «Բորուսսիայի» հետ Ռաֆայել Գերեյրուի տրանսֆերի վերաբերյալ:

Գերմանական ակումբը պորտուգալացու համար 25 միլիոն եվրո է պահանջել, սակայն «բլաուգրանան» փորձում է իջեցնել այդ գինը, քանի որ լատերալի պայմանագրի ժամկետի ավարտին մնում է ընդամենը մեկ տարի:

Գերեյրուն Ալբաի պես հայտնի է հարձակման գործողություններում հիանալի խաղով: Դրա շնորհիվ նրան Դորտմունդում հաճախ օգտագործում են նաև կիսապաշտպանի ու եզրային հարձակվողի դիրքում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000