Որոնել
Արխիվ
15.06.2019  19:20

Cope. «Ռեալի» ֆուտբոլիստը 40 միլիոնի դիմացի կտեղափոխվի «Ատլետիկո»

«Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն: Մադրիդյան ակումբների միջև բանակցությունները հաջող են անցնում:

Գործարքը կազմելու է 40 միլիոն եվրո: Իսպանացու հետ ստորագրվելու է հինգ տարվա ժամկետով պայմանագիր:

«Սերուցքայինները» նախընտրել են 24-ամյա ֆուտբոլիստին այլ ակումբի վաճառել, սակայն վերջիվերջո համաձայնվել են նրան զիջել «հնդիկներին»:

«Ռեալում» անցկացրած նախորդ երկու մրցաշրջաններում Լյորենտեն մասնակցել է Լա լիգայի 20 հանդիպման: Սպասվում է, որ «Ատլետիկոյում» նա կդառնա Ռոդրիին փոխարինողը, ով մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000