Որոնել
Արխիվ
15.06.2019  18:14

Չեմպիոնների լիգայում մեկ փուլ անցնելն «Արարատ-Արմենիայի» նվազագույն նպատակն է

Հայաստանի նոընծա չեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար Չեմպիոնների լիգայի մոտակա խաղարկությունն առաջինը կլինի: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ArmFootball.com-ի հետ զրույցում հայտնեց, թե ինչ նպատակ է դրված թիմի առջև:

«Ակումբի ղեկավարության հետ կոնկրետ նպատակի վերաբերյալ չենք խոսել, սակայն թիմի մեջ որոշել ենք, որ նվազագույնը պետք է մեկ փուլ անցնենք: Դա նվազագույն խնդիրն է:

Չգիտեմ ինչպես կստացվի, բայց գիտենք, որ նախորդ տարվանից ՉԼ-ի ձևաչափը փոխվել է: Բացի այն, որ պարտվելու դեպքում ելույթը շարունակում ես Եվրոպա լիգայի հաջորդ փուլում, որակավորման առաջին իսկ փուլում մրցակիցը կարող է «Սելթիկի» պես թիմ լինել: Այնպես որ վիճակահանությունից է շատ բան կախված»,- ասաց 45-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին:

 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000