Որոնել
Արխիվ
15.06.2019  14:45

Իսպանացի ու ռուս ֆուտբոլիստները հեռացել են «Արարատ-Արմենիայից»

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հուլիսին նորամուտն է նշելու Չեմպիոնների լիգայում, սակայն մինչև այդ թիմում որոշակի փոփոխություններ են կատարվելու: ArmFootball.com-ի հետ զրույցում երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն խոսեց փոփոխությունների մասին:

- Դուք հայտարարել էիք, որ թիմում փոփոխություններ են կատրվելու: Կարո՞ղ եք արդեն մանրամասներ հայտնել:

- Նորեկների մասին կհայտարարենք ավելի ուշ: Այժմ դեռ տարբերակներ ենք դիտարկում, բայց պայմանագիր չենք կնքել:

- Ովքե՞ր են հեռացել թիմից:

- Գիտեք, որ Բուգուհին ծանր վնասվածք է ստացել: Հիմա նա վերականգնողական փուլում է: Եթե վերականգնվի, կրկին հետ կգա թիմ: Հեռացել են Ալեքսեյ Պուստոզերովը և Սերխիո Գոնսալեսը: Վերջինս մեր թիմում վարձավճարով էր խաղում: Մնացածը շանս կա, որ կմնան:

- Խոզինը նույնպես վարձակալությամբ էր «Արարատ-Արմենիայում»…

- Այո, նա «Ուրալի» ֆուտբոլիստն է, բայց դեռ սպասման մեջ ենք: Ուզում ենք նա թիմում մնա, բայց շատ բաներ մեզանից կախված չէ: Հարցեր կան, որոնցում անզոր ենք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000