Որոնել
Արխիվ
15.06.2019  12:59

Շախմատ. Norway Chess. Արոնյանը մրցաշարն ավարտեց երկրորդ տեղում

Նորվեգիայում ավարտվել է շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցում էր նաև Լևոն Արոնյանը:

Եզրափակիչ տուրում մեր շախմատիստը սևերով ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ: Կանոնակարգով, ոչ-ոքիի դեպքում, շախմատիստներն անցկացրել են ևս մեկ պարտիա՝ արմագեդոնի կանոններով: Սևերով խաղացող Արոնյանը այս անգամ ևս կարողացել է ոչ-ոքի արդյունքի հասնել, ինչի շնորհիվ վաստակել է 1.5 միավոր (արմագեդոնում սպիտակներին տրվում է 10 րոպե, սևերին՝ 7, բայց ոչ-ոքիի դեպքում սևերը հաղթող են ճանաչվում):

Այսպիսով, Արոնյանը վաստակել է 10.5 միավոր և մրցաշարն ավարտել երկրորդ տեղում՝ 3 միավորով հետ մնալով մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000