Որոնել
Արխիվ
15.06.2019  12:00

Copa America. Բացման խաղում Բրազիլիան պարտության մատնեց Բոլիվիային (VIDEO)

Այսօր գիշեր Բրազիլիայում մեկնարկեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Սան Պաուլուում կայացած բացման խաղում տանտերերի հավաքականը հանդիպեց Բոլիվիայի ընտրանուն:

Երկրորդ կեսի սկզբնամասում գլխավոր մրցավար Նեստոր Պիտանան 11 մետրանոց նշանակեց բոլիվացիների դարպասին՝ ձեռքով խաղի համար, և այն դիպուկ իրացրեց Ֆելիպե Կոուտինյուն՝ բացելով խաղի հաշիվը: 53-րդ րոպեին նույն Կոուտինյուն Ֆիրմինոյի փոխանցումից հետո գլխի հարվածով խփեց երկրորդ գնդակը: 85-րդ րոպեին փոխարինման մտած Էվերտոնը գեղեցիկ հարվածով խփեց երրորդ գնդակը

Այսպիսով, A խմբում հանդես եկող Բրազիլիայի հավաքականը հաղթեց 3-0 հաշվով ու վաստակեց առաջին երեք միավորը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000