Որոնել
Արխիվ
15.06.2019  01:46

«VAR համակարգը թանկ է, բայց խնդիր ենք դրել այն ձեռք բերել և գործածել». Վանեցյան

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խոսել է Հայաստանում մրցավարական խնդիրների մասին։

«Իրականում մենք ունենք մրցավարական խնդիրներ։ Բայց, նաև պետք է հասկանանք, որ այս պահին ունենք սահմանափակ քանակությամբ մրցավարներ։ Մեկ օրում մրցավար չեն դառնում։

Ես միշտ առաջարկում եմ, որ փոխենք մրցավարական անձնակազմի ղեկավարին։ Չեմ ցանկանում ասել, որ մենք նման քայլի չենք գնա, բայց ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ ներկայացնել։ Եթե նույնիսկ հրավիրենք աշխարհի լավագուն մասնագետին, որպեզի ղեկավարի Հայաստանի մրցավարական կոմիտեն՝ կմնա այն իրավիճակը, երբ այդ անձանց մի մասը չունեն այն ունակությունները, որն անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մրցավար լինելու համար։ Մենք, առաջին հերթին, պետք է խնդիր դնենք կրթել մեր մրցավարներին և իրենց աշխատանքը որևէ ակումբի մոտ կասկած չհարուցի։ 

Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք կատարում և առաջիկայում Հայաստան կժամանի անվանի մրցավարներից մեկը, ով իր աջակցությունն է ցուցաբերելու և դասախոսություն է կարդալու։ Մեր մրցավարները մեկնելու են արտերկիր դասընթացների։ Ինչ վերաբերվում է անձերի փոփոխությանը՝ այդ հարցին այս պահին չեմ պատասխանի, բայց լինելու են լուրջ փոփոխություններ մրցավարական կազմում։

Ֆուտբոլային ակումբների դժգոհությունները մրցավարների հետ կապված՝ նորմալ է։ Բողոքարկելը ֆուտբոլային ակումբների իրավասության մեջ է մտնում։ Ցանկացած դեպքում,  ֆեդերացիան տվել է խորը պարզաբանում, որը մեզ հետ շփումների ժամանակ բոլորն ընդունել են, բայց մեդիայի հետ շփվելուց այլ բան են ասել։ Ես դրան վատ չեմ վերաբերվում։ Իմ տեղակալին՝ Արմեն Մելիքբեկյանին, «Փյունիկը» մեղադրում է որ «Արարատ-Արմենիայի» շահերն է պաշտպանում, «Լոռին» մեղադրում է, որ «Փյունիկի» շահերն է պաշտպանում և այլն։ Ես դրանից շատ ուրախացել եմ, որովհետև, եթե բոլորը նրան մեղադրում են սրա կամ նրա շահերը պաշտպանելու մեջ՝ նա անկողմնակալ աշխատանք է իրականացնում։

Կա մի համակարգ, որը կոչվում է VAR: Չնայած նրան, որ շատ թանկ է, բայց խնդիր է դրված մեր առջև, որպեսզի այդ համակարգը ձեռք բերենք և գործածենք»,- ասել է Վանեցյանը Shant TV-ին տված հարցազրույցում։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000