Որոնել
Արխիվ
15.06.2019  01:00

«Այն օրը, Երբ Գյուլբուդաղյանցը չի կարողանա ապահովել երկրպագուների ակնկալած արդյունքը՝ կհեռացվի». Վանեցյան

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խոսել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մասին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին այս ժամանակահատվածում կատարած իր աշխատանքի համար։ Նա իրեն ամբողջովին նվիրել է ֆուտբոլին։ Նա ապրում է ֆուտբոլով։  

Նա ամբողջ օրը զբաղվում է թիմի հետ հավաքների օրերին, իսկ երբ հավաքները վերջանում են՝ շրջում է ողջ Հայաստանում, նայում ակումբների խաղերն ու ընտրում է ֆուտբոլիստներ։ Նա վերլուծում է բոլոր իրավիճակներն ու կառուցում իր մարտավարությունը։

Ես Արմեն Գյուլբուդաղյանցին փոխարինելու որևէ կաշկանդվածություն չունեմ։ Որ օրը հասկանանք, որ նա չի կարողանում ապահովել այն արդյունքը, որը մենք և ողջ ֆուտբոլային հասարակությունն ակնկալում է՝ նա կփոխարինվի։ Բայց, այսօր մենք նրան տվել ենք հնարավորություն, որպեսզի գլխավորի հավաքականը և արդեն արդյունք ունենք։ Համոզված եմ, որ առաջիկայում նույնպես ունենալու ենք շատ լուրջ արդյունքներ»,- ասել է Վանեցյանը Shant TV-ին տված հարցազրույցում։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000