Որոնել
Արխիվ
14.06.2019  16:15

ԱՊԼ-ի ու Լա լիգայի ակումբներն իրենց պատմության ամենախոշոր տրանսֆերներից մեկը կատարեցին

«Վիլյառեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը տեղափոխվել է «Վեսթ Հեմ»:

Իսպանացու հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել, հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Transfermarkt.com-ից տեղեկանում ենք, որ գործարքը կազմել է 28 միլիոն եվրո: Ֆորնալսը անգլիական ակումբի պատմության երկրորդ ամենաթանկարժեք նորեկն է: Ռեկորդը պատկանում է Ֆելիպե Անդերսոնին (38 մլն):

Այդ տրանսֆերը նաև «դեղին սուզանավի» համար ամեթախոշոր վաճառքերից մեկն է: Այն երրորդ տեղում է` զիջելով միայն Սեդրիկ Բակամբուի (40 մլն) և Էրիկ Բայիի (38 մլն) վաճառքներին:

«Մրճահարները» 23-ամյա ֆուտբոլիստին տեղափոխության մասին հայտնել են ուշագրավ տեսանյութով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000