Որոնել
Արխիվ
14.06.2019  16:28

«Բարսելոնայի» տրանսֆերային արգելքի պատճառ դարձած ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է նոր տրանսֆեր կատարելու մասին: Իսպանական թիմին է միացել ճապոնացի Տակեֆուսա Կուբոն: Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է գալու «սերուցքայինների» երկրորդ թիմում` Կաստիլյայում:

Կուբոն հայտնի է նրանով, որ 2014 թվականին դարձել է «Բարսելոնայի» նկատմամբ սահմանած տրանսֆերային արգելքի պատճառներից մեկը: ՖԻՖԱ-ն կատալոնական ակումբին արգելել էր պատանեկան թիմիերի խաղերին հայտավորել հարձակվողական ոճի կիսապաշտպանին, ով մի քանի տարի միայն մարզումների է մասնակցել: Արդյունքում, նա վերադարձել է Ճապոնիա:

Այժմ Կուբոն 18 տարեկան է և «Բարսելոնան» ցանկանում էր վերադարձնել նրան, սակայն ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները չափազանցված է համարել: Ճապոնացու համար պայքարում էր նաև ՊՍԺ-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000