Որոնել
Արխիվ
14.06.2019  16:43

Հայաստանի ու Հունաստանի հավաքականները նույն մակարդակում են, հեռանկարներն են տարբեր

Հունաստանում ֆուտբոլային փոթորիկ է: Ազգային հավաքականի աստղեր Սոկրատիսն ու Մանոլասը հրաժարվում են այլևս խաղալ ներկայիս մարզիչ Անաստասիադիսի գլխավորությամբ, տնային մրցավեճերի հաճախելիությունն զգալիորեն ընկել է, իսկ լրագրողներն արձանագրում են ձախողման ժամանակագրությունը:

Gazzeta.gr-ն հաշվարկել է, որ վերջին 5 տարում Հունաստանի ազգային հավաքականն ընդամենը 14 հաղթանակ է տոնել: «Էլլադան» այդ ընթացքում անցկցրել է 46 հանդիպում: «Մութ ժամանակները» սկսվել է ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչից հետո, որում հույները 11-մետրանոցներով պարտվել են Կոստա Ռիկային: հետագայում թիմը 21 պարտություն է կրել, իսկ նախորդած 46 հանդիպումներում դրանք ընդամնեը 5-ն էին:

Միայն ԱԱ-2018-ի ընտրական փուլում հույները սթափվեցին և Բելգիային հաջորդելով գրավեցին երկրորդ տեղը, սակայն Մունդիալ մտնելու համար անցումային խաղերում զիջեցին ապագա փոխչեմպիոն Խորվաթիային:

ArmFootball.com-ը համեմատության համար հաշվարկեց Հայաստանի հավաքականի վերջին 46 խաղերի ցուցանիշները: Ուշագրավ է, որ այն սկսվում է նույն ԱԱ-2014-ի ընտրական փուլի ավարտից հետո, երբ Հայաստանը արտագնա ոչ-ոքի խաղաց (2:2) Իտալիայի հետ (մեր առաջիկա մրցակիցն է): Այն ժամանակ Վարդան Մինասյանի թիմնն անկայուն էր, սակայն շարունակում էր անմոռանալի հաղթանակներ տոնել, այդ թվում Դանիայի (4:0) ու Չեխիայի (2:1) նկատմամբ և շատ մոտ էր խմբում երկրորդ տեղը գրավելուն:

Դրանից հետո սկսված ժամանակահատվածը Հայաստանի հավաքականի համար նույպես նահանջի ժամանակների սկիզբ էին: Հետագա 46 խաղերում հայկական թիմը տոնել է 13 հաղթանակ, ինչը մեկով է պակաս հույներից: Պարտությունների հաշվարկում առավելությունը հույների կողմն ` 21-25:

Հետաքրքիր են նաև այն, որ հարձակման գծում հայ ֆուտբոլիստները գլխովին գերազանցում են հույներին: Խփած գոլերը` 66-45: Բայց թողած գնդակների հաշվարկում հակառակ պատկերն է` 53-83:

 

Երկու թիմերն իրենց վերջին 46 խաղերում.

Հաղթանակներ. Հայաստան – Հունաստան` 13 - 14

Ոչ-ոքիներ. Հայաստան – Հունաստան` 8 - 11

Պարտություններ. Հայաստան Հունաստան` 25 – 21

Խփած գոլեր. Հայաստան – Հունաստան` 66 – 45

Բաց թողած գոլեր. Հայաստան – Հուանստան ` 83 – 53

 

Հայաստանի ու Հունաստանի հավաքականները վերջին տարիներին արդյունքներով շատ մոտ են միմյանց, սակայն հիմա նրանց միջև մեկ կարևոր տարբերություն կա: Վերջին խաղերից հետո հայերը մեծ հույսերով է նայում ապագային (նաև ակումբային), իսկ հույները նույնիսկ չեն խոսում Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ մտնելու մասին:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000