Որոնել
Արխիվ
14.06.2019  15:56

Ռաֆայել Նազարյանը լքեց «Բանանցը»

Եկկողմանի համաձայնությամբ խզվել է «Բանանց» ՖԱ-ի և ակումբի ակադեմիայի գլխավոր մարզիչ, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Ռաֆայել Նազարյանի միջև գործող պայմանագիրը։

«Շնորհակալություն ենք հայտնում Ռաֆայել Նազարյանին կատարված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Նազարյանը Բանանցին միացել էր նախորդ մրցաշրջանի ընթացքում, «Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալուց հետո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000