Որոնել
Արխիվ
14.06.2019  12:43

Հայտնի են Դե Լիգտի աշխատավարձի առաջարկները

Եվրոպական գրանդ-ակումբները շարունակում են պայքարը «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար:

Sport.es-ին հայտնի են դարձել հոլանդացուն առաջարկ կատարած ակումբների աշխատավարձերի չափերը:

ՊՍԺ-ն պատրաստ է 19-ամյա ֆուտբոլիստին տարեկան վճարել 12 միլիոն եվրո, «Յուվենտուսը»` 10, իսկ «Բարսելոնան»` 6: Կատալոնացիները նաև խոշոր պարգևավճարներ են սահմանել, եթե Դե Լիգտը «բլաուգրանայի» կազմում մրցաշրջանում որոշակի քանակի խաղերի մասնակցի և թիմային հաջողությունների հասնի:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնան» համաձայնություն ունի «Այաքսի» հետ, սակայն չի կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000