Որոնել
Արխիվ
14.06.2019  13:48

ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 9 տեղով

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 9 տեղով և վերադարձել թոփ-100: Այժմ նա զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը:

Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը նախորդ ամսվա համեմատ ամենաշատ առաջադիմած երեք թիմերից մեկն է: 9-ական տեղով բարձրացել են նաև Հունգարիան ու Մալազիան: Ամենամեծ նահանջը գրանցել է Հունաստանը (9 տեղ), որը պարտվել է Իտալիային (0:3) ու Հայաստանին (2:3): Հույներն այժմ 52-րդ տեղում են:

Նախկինի պես առաջատարը Բելգիան է, որին հաջորդում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիան: Եվրո-2020-ում Հայաստանի մրցակիցներից ամենաբարձր տեղում Իտալիան` 14:

 
Վարկանիշային աղյուսակը.

1. Բելգիա - 1746 միավոր

2. Ֆրանսիա – 1718

3. Բրազիլիա - 1681

4. Անգլիա - 1652

5. Պորտուգալիա - 1631

6. Խորվաթիա - 1625

7. Իսպանիա - 1617

8. Ուրուգվայ - 1615

9. Շվեյցարիա - 1605

10. Դանիա - 1589

14. Իտալիա – 1569

24. Ուկրաինա – 1513

39. Բոսնիա և Հերցեգովինա – 1453

43. Ռուսաստան – 1436

52. Հունաստան - 1403

56. Ֆինլանդիա - 1394

82. Ուզբեկստան – 1286

82. Բելառուս - 1286

94. Վրաստան – 1255

95. Ղրղզստան - 1252

97. ՀԱՅԱՍՏԱՆ - 1230

99. Էստոնիա - 1228

110. Ադբեջան

114. Ղազախստան – 1174

120. Տաջիկստան – 1151

132. Լիտվա - 1101

135. Թուրքմենստան - 1091

137. Լատվիա - 1086

170. Մոլդովա – 985

183. Լիխտենշտեյն - 922


Ամբողջական աղյուսակը կարող եք տեսնել այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000