NBA-ի եզրափակիչում կայացել է «Գոլդեն Սթեյթի» ու «Տորոնտոյի» միջև վեցերորդ եզրափակիչը: Կանադական թիմը հաղթել է 114:110 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դարձել չեմպիոն:
Առանց առանց ծանր վնասվածք ստացած Կևին Դյուրանտի հանդես եկող կալիֆորնիացիները հանդիպման ընթացքում զրկվել են նաև Կլեյ Թոմփսոնից, ով երրորդ քառորդում մրցակցի խախտումից հետո անհաջող է վայրէջք կատարել և վնասել ձախ ծունկը: Այդ պահի դրությամբ նա արդեն հասցրել է 30 միավոր վաստակել, ինչն այդպես էլ մնացել է հանդիպման առավելագույն ցուցանիշը:
Այնուամենայնիվ, «Ուորիորրզը» խաղավերջում հաղթանակ կորզելու հանարվորություն է ունեցել, երբ 110:111 հաշվի ժամանակ Ստեֆեն Կարին վրիպել հեռահար նետում կատարելիս:
Այսպիսով, «Ռեպտորսն» ընդհանուր դիմակայությունը հաղթել է 4:2 հաշվով: