Որոնել
Արխիվ
14.06.2019  11:25

«Չելսիի» մարզիչը գլխավորելու է «Յուվենտուսը». հայտնի է նրան փոխարինողը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին շատ մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն: Անգլիական ու իտալական ակումբները համաձայնության են հասել 60-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ, վստահեցնում է gianlucadimarzio.com-ը:

«Ծեր սինյորան» փոխհատուցում է վճարելու, որում ներառված է լինելու 5 միլիոն ֆունտից ավելի գումար: Լոնդոնցիների ստացած գումարն ավելի կբարձրանա, եթե իտալացին տարատեսակ հաջողությունների հասնի Թուրինում:

«Չելսին» արդեն փոխարինող է ընտրել Սարիին: Լոնդոնցիներին գլխավորելու է թիմի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով նախորդ մրցաշրջանում մարզում էր «Դերբի Քաունթին»: Վերջին շատ մոտ էր Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելուն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000