Որոնել
Արխիվ
14.06.2019  10:59

Արտակ Դաշյան. «Սա յուրահատուկ օր է ինձ համար»

Ինչպես արդեն տեղեկացրել էին «Բանանցի» կազմը համալրել է փորձառու հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Պայմանագրի ստորագրումից հետո երևանյան ակումբի պաշտոնական կայքը կարճ զրուցել է 29-ամյա ֆուտբոլիստի հետ.

 - Արտա՛կ, նախ շնորհավորում եմ «Բանանցի» հետ պայմանագրի ստորագրման առթիվ, ի՞նչ զգացողություններ ունես հարազատ ակումբ վերադառնալուց հետո:

- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իհարկե, շատ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ կատարել եմ առաջին ֆուտբոլային քայլերս և սկսել եմ իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան: Սա յուրահատուկ օր է ինձ համար:

- Ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև «Բանանցում»:

- Խաղալ ուժերիս ներածի չափով, օգտակար լինել թիմին և նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները:

- Ի՞նչ խոսք կհղես ակումբի երկրպագուներին:

- Տեսել եմ, թե ինչ կազմակերպված աջակցություն են ցույց տալիս «Բանանցի» երկրպագուները, հրաշալի է նման մթնոլորտում խաղալը: Խոստանում եմ ողջ ուժերս ներդնել նրանց ուրախացնելու համար:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000