Որոնել
Արխիվ
14.06.2019  02:29

Ալեգրին նշել է, թե երբ կվերադառնա մարզչական աշխատանիքն

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքին։

«Ցանկանում եմ մեկ տարի դադար վերցնել, որպեսզի վերալիցքավորվեմ և անձնական կյանքս կարգի բերեմ։ Ցանկանում եմ նորից կապվել ընտանիքիս, երեխաներիս, ընկերներիս հետ։

16 տարվա ընթացքում ստիված էի զոհաբերել ժամանակս, որը կարող էի անցկացնել ընտանիքիս հետ։

Կօգտագործեմ այդ ժամանակը, որպեզի վերալիցքավորվեմ և վերադառնամ մեկ մրցաշրջան բաց թողնելուց հետո»,- 51-ամյա մանագետի խոսքերն է մեբերում Football Italia-ն։

Նա «Յուվենտուսը» գլխավորել է 2014-19 թթ-ն։ Ավելի վաղ աշխատել է «Միլանում», «Կալյարիում», «Սասուոլոյում», «Ուդինեզեում» և այլ թիմերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000