Որոնել
Արխիվ
13.06.2019  20:54

Պաշտոնական. Հեռացվել է Սերբիայի ընտրանու մարզիչը

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մլադեն Կրստայիչը հեռացվել է պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։

Դեռ հայտնի չէ նոր գլխավոր մարզչի անունը, բայց շրջանառվում է Չեռնոգորիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լյուբիշ Տումբակովիչի անունը։

Եվրո-2020-ի ընտրական փուլում Սերբիան զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 3 խաղում վաստակած 4 միավորով։ Խմբում թիմը ծանր պարտություն է կրել Ուկրաինայից 0-5 հաշվով, ինչը, ամենայն հավանականությամբ, դարձել է մարզչի հեռացման պատճառը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000