Որոնել
Արխիվ
13.06.2019  20:15

«Ռեալը» «Նապոլիի» համար իջեցրել է Խամեսի գինը

«Ռեալը» ցանկանում է «Նապոլիից» ստանալ 42 մլն եվրո, որը լրջորեն հետաքրքրված է կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդդրիգեսի ծառայություններով, հաղորդում է Carriere dello Sport-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ավելի վաղ մադրիդցիները Խամեսի համար պահանջում էին 55 մլն եվրո, բայց որոշել են զիջման գնալ։ 

Նշենք, որ «Բավարիան», որտեղ վարձավճարով հանդես էր գալիս կիսապաշտպանը, կարող էր հենց 42 մլն-ով գնել նրան ըստ պայմանագրի, բայց որոշեց չօգտվել այդ հնարավորությունից։

Եթե 27-ամյա ֆուտբոլիստը համալրի «Նապոլին»՝ դա ռեկորդային տրանսֆեր կդառնա իտալական ակումբի համար։ Այնուամենայնիվ, նեապոլցիները կփորձեն համաձայնության հասնել «Ռեալի» հետ, որպեսզի վարձավճարով ձեռք բերեն Խամեսին հետագայում գնելու հնարավորությամբ։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000