Որոնել
Արխիվ
13.06.2019  18:27

Տորեյրա. «Ինձ շատ ավելի լավ էի զգում Իտալիայում»

«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան խոստովանել է, որ Անգլիայում իրեն լավ չի զգում։

«Չեմ կարող շատ գործոններ նշել, որոնք ինձ դուր են գալիս Անգլիայում։ Այստեղ լրիվ այլ աշխարհ է, մեծ երկիր է։ Իտալիայում ինձ շատ ավելի լավ էի զգում։ Չեմ կարողանում նաև մարդկանց հետ շփվել լեզվի տարբերության պատճառով։ Անգլիայի կլիմատը նույնպես չի ուրախացնում։ Դրսում միշտ ամպամած է»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում The Metro-ն։

Նշենք՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ 

Անցած ամռանն «Արսենալը» Տորեյրային գնել էր «Սամպդորիայից» 30 մլն եվրոյով։

Նա Լոնդոնյան ակումբում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000