Որոնել
Արխիվ
13.06.2019  14:57

Սարգիս Ադամյանի տրանսֆերային գինը կրկնապատկվել է

Հայաստանի հավաքականի ու «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամայնի տրանսֆերային գինը շարունակում է աճել:

Transfermakt.com հեղինակավոր կայքը հրապարակել է իր վարկածով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված տվյալները:

23-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 3 միլիոն եվրո:  Հունվարին նրա գինը 900 հազար եվրոյից հասել էր 1,5 միլիոնի, իսկ այժմ այն կրկնապատկվել է:

Ուշագրավ է, որ «Հոֆֆենհայմն» Ադամյանի տրանսֆերը «Յան Ռեգենսբուրգից» գնել էր հենց 1,5 միլիոն եվրոյով:  Բունդեսլիգա տեղափոխությունն ու երկարաժամկետ պայմանագիրը մեծապես ազդել են գնի բարձրացման վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000