Որոնել
Արխիվ
13.06.2019  00:55

Ռեկորդ. «Ռեալը» երբեք տրանսֆերների վրա այդքան գումար չէր ծախսել

«Ռեալը» նոր ռեկորդ է սահմանել՝ կապված մեկ մրցաշրջանում տրանսֆերների վրա ծախսած գումարի հետ։ Այս մասին տեղեկացանք AS-ից։

Այս ամռանը «սերուցքայիններն» արդեն ծախսել են 303 մլն եվրո։

«Ռեալը» գնել է Էդեն Ազարին՝ «Չելսի»՝ 100 մլն եվրո, Լուկա Յովիչին՝ «Այնտրախտ»՝ 60 մլն եվրո, Էդեր Միլիտաոյին՝ «Պորտու»՝ 50 մլն, Ֆերլան Մենդիին՝ «Լիոն»՝ 48 մլն և Ռոդրիգոյին՝ «Սանտոս»՝ 45 մլն եվրո։

Հավելենք՝ ակումբի նախորդ ռեկորդը 258,5 մլն եվրոն էր, երբ ձեռք բերվեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ 94 մլն, Կական՝ 67 մլն, Բենզեման՝ 35 մլն, Չավի Ալոնսոն՝ 34,5 մլն, Ռաուլ Ալբիոլը՝ 15 մլն, Ալվարո Նեգրեդոն՝ 5 մլն եվրո, Ալվարո Արբելոան՝ 4 մլն եվրո և Էստեբան Գրաներոն՝ 4 մլն եվրո։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000