Որոնել
Արխիվ
12.06.2019  19:42

Որքան է կազմում Յուրա Մովսիսյանի ներկայիս աշխատավարձը

MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է ֆուտբոլիստների աշխատավարձերի բոլոր տվյալները:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներկայումս առանց թիմի է, սակայն գործող պայմանագիր ունի MLS-ի հետ: 31-ամյա ֆուտբոլիստը համաձայնագիրը կնքել էր, որպեսզի հանդես գար «Չիկագո Ֆայրում», սակայն իլինյոսցիները 2018 թվականի նոյեմբերից հրաժարվել է նրա ծառայություններից: Այժմ Յուրան աշախատավարձ է ստանում լիգայից:

Մովսիսյանի երաշխավորած աշխատավարձը տարեկան կազմում է 2,27 միլիոն դոլար:

MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում Յուրան 19-րդ տեղում է: Առաջատարը Զլատան Իբրահիմովիչն է, ով «Լոս-Անջելես Գելաքսիի» կազմում տարեկան ստանում է 7,2 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000