Որոնել
Արխիվ
12.06.2019  13:25

Բատիստուտան կարող է վերադառնալ «Ֆիորենտինա»

«Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան հնարավորություն ունի վերադառնալ իտալական ակումբ:

Տոսկանյան ակումբի նոր սեփականատեր Ռոկկո Կոմմիսսոն հռչակավոր արգենտինացուն ղեկավար պաշտոն է առաջարկել, գրում է gianlucadimarzio.com-ը:

Համաձայնության դեպքում Բատիստուտան կարող է ստանձնել գլխավոր մենեջերի պաշտոնը:

Հիշեցնենք, որ հարձակվողը «մանուշակների» կազմում է հանդես եկել 1991-2000 թվականների ընթացքում: Նա 268 խաղում 169 գոլ է խփել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000