Որոնել
Արխիվ
12.06.2019  15:40

Հարություն Վարդանյան. «Բոլորը ցնցված էին»

Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի Հարություն Վարդանյանն ամփոփել է Արցախում անցկացված չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը, որում նրա թիմը գրավել է երկրորդ տեղը: Գյումրեցի մասնագետը պատասխանել է հավաքականի մամուլի ծառայության հարցերին:

- Թիմը հոգեբանորեն լավ պատրաստվել էր եզրափակչին: Ի՞նչը չհերիքեց հաղթանակի համար:

- Հաջողությունը մեզ չհերիքեց: Մենք պայքարեցինք, բայց մրցակիցն, իրոք, լավ թիմ էր: Այնպես չէ, որ թույլ թիմի ենք պարտվել: Ֆուտբոլիստներն ամեն ինչ ներդրեցին ու արեցին:

- Խաղից հետո ի՞նչ ասացիք ֆուտբոլիստներին:

- Խաղից հետո տղաներին շնորհակալություն հայտնեցի իրենց ներդրումի, թիմային ոգու, ցանկության և պայքարի համար: Իրոք, շատ շնորհակալ եմ: Մի ընտանիք էր հավաքվել, որը կարողացավ մեկը մյուսի հետ լավ լինել, մեկը մյուսին օգնել: Հասանք եզրափակիչ, բայց ցավոք հաջողությունը երես էր թեքել մեզանից:

- Ի՞նչ կասեք Արցախում մրցաշարի կազմակերպվածության մասին:

- Իրոք, հիացած եմ: Արցախում գեղեցիկ էր կազմակերպված ամեն ինչ, որը ցնցեց բոլորին՝ թե թիմերին, թե ConIFA-ի ղեկավարներին: Շնորհակալ եմ Արցախի ժողովորդին, որոնք շատ հյուրասեր էին: Նույնիսկ հյուրանոցում մեզ զգում էինք ինչպես մեր տանը:

- Ի՞նչ սպասենք Արևմտյան Հայաստանի հավաքականից ապագայում:

- Ծրագրեր դեռ նախատեսված չեն: Հուսով եմ կկարողանանք ընկերական խաղեր կազմակերպել՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը: Հույս ունեմ, որ այս նույն թիմով, այս ընտանիքով կկարողանանք մասնակցել աշխարհի առաջնությանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000