Որոնել
Արխիվ
12.06.2019  12:47

Արամ Հայրապետյանը՝ ԵՎՐՈ-2020-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Բանանցի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, ըստ SofaScore-ի, հայտնվել է ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Դարպասապահը ստացել է 7.9 գնահատականը՝ կատարելով 9 սեյվ, որից 5-ը՝ տուգանային հրապարակի ներսից կատարած հարվածներից հետո, 1 անգամ հաջող դուրս եկել ու տիրել է գնդակին, 1 անգամ էլ տիրել է բարձրից եկած փոխանցմանը:

Հիշեցնենք, որ Արամ Հայրապետյանը 2 ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով ԵՎՐՈ 2020-ի 3-րդ՝ Հայաստան-Լիխտենշտեյն (3:0) և 4-րդ տուրի Հունաստան-Հայաստան (2:3) հանդիպումներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000