Որոնել
Արխիվ
12.06.2019  03:25

Հովսեփյան. «2-րդ գոլը բաց թողնելու դրվագում մեկս մյուսի վրա հույս դրեցինք»

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստանի նկատմամբ արտագնա 3-2 հաշվավ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կիսվել է տպավորություններով։ 

«Ծանր խաղ ստացվեց։ Գեիտեինք, որ մրցակիցը լավ էր վերահսկում գնդակը։ Դիտել էինք նրանց խաղերը և վերլուծել։ Կային ֆուտբոլիստներ, որոնց պետք էր արագ մտածելու ժամանակ չտալ։ 

Լավ էր, որ արագ գոլ խփեցինք և փոքր ինչ խաղը հեշտացավ, բայց վերջում զիջել էինք նախաձեռնությունը, ինչը բարդացրեց հանդիպումը։ 

Փոխարինման մտա, որպեսզի օգնեմ տղաներին, որովհետև տեսնում էի, որ արդեն հոգնել են։ Այդտեղ ուրիշ բան պետք չէր, բացի պայքարից ու ցանկությունից։ 

Մենք երրորդ գոլը խփելուց հետո էլ չթուլացանք, բայց ինքներդ տեսաք, որ նրանց 10 համարը շատ բարձր որակներ ուներ (Կոնստանտինոս Ֆորտունիս՝ հույների երկրորդ գոլի հեղինակը)։ Մեկս մյուսի վրա հույս դրեցինք ու թույլ տվեցինք նրան մտնել տուգանային հրապարակ։ Այնուամենայնիվ, բոլորս պայքարեցինք ու արդյունքի հասանք»,- ասել է Հովսեփյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000