Որոնել
Արխիվ
12.06.2019  01:37

Գյուլբուդաղյանց. «Ունենք Մխիթարյան, ով առաջնորդում է և թիմին տանում իր հետևից»

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքակաը հյուրընկալվելիս մրցեց Հունաստանի ընտրանու հետ ու հաղթեց 3-2 հաշվով։ Խաղից հետո մամուլի ասուլիսով հանդես է եկել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

«Չգիտեի, որ Հայաստանի հավաքականը երբեք գոլ չէր խփել Հունաստանին։ Այդ մասին նոր իմացա։ Մենք թիմում ունենք Հենրիխ Մխիթարյան, ով դժվար խաղերում կարողացել է մեծ հաջողությունների հասնել։ Մենք սպասում էինք, որ հենց ինքն է առաջնորդելու և մնացածին տանելու իր հետևից։

Շատ դժվար հաղթանակ էր։ Տղաները վերին աստիճանի մեծ նվիրվածությամբ խաղացին, ծախսեցին հսկայական էներգիա ու կարգապահ խաղացին։ Ճիշտ է, 2 գոլերը բաց թոնելու ընթացքում կոնցենտրացիայի կորուստ եղավ, բայց կարողացանք շատ դժվարին հաղթանակ տանել։ 

Ամենակարևոր գործոններից մեկը մեծ ցանկությունն ու տրամադրվածությունն է, որով տղաները դուրս եկան դաշտ։ Եթե առկա լինեն տվյալ գործոնները՝ խաղը միշտ կստացվի։

Պաշտպանությունում որոշակի սխալներ եղան, բայց ինչքան պահեր եղան, երբ կարողացան կազմակերպված, ուշադիր խաղալ՝ չեզոքացնելով մրցակցի սուր պահերը։

Նաղորդ հանդիպման (Լիխտենշտեյն՝ 3-0-խմբ.) համեմատ 2 ֆուտբոլիստներ փոխվել էին, բայց ես գոհ էի Տարոն Ոսկանյանի և Պետրոս Ավետիսյանի խաղից։ Նրանք այսօր մեկնարկային կազմում չէին զուտ տակտիկական առումով։ Գոհ եմ Հայկ Իշխանյանի խաղից։ Նա նվիրված էր, ուշադիր և կարգապահ։ Արտակ Գրիգորյանն էլ է միշտ մեծ ծավալի աշխատանք կատարում։ Այսօր նա նույնպես մեծ օգուտ տվեց թիմին։

Վերջին 2 խաղերում Կառլեն Մկրտչյանն ամբողջական հանդիպում չի անցկացրել։ Նրան 2 դեպքում էլ փոխարինել ենք վնասվածքի պատճառով։ Դեռ չգիտենք, թե որքանով է լուրջ այսօր ստացած վնասվածքը։

Մենք պասում էինք, որ նրանք մեծ ճնշում կգործադրեն ընդմիջումից հետո։ Կորցրեցինք կենտրոնացումը խաղակեսի սկզբում և գոլ եղավ։ Փառք ու պատիվ մեր տղաներին, որ կարողացան խփել երրորդ գոլը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, թե՛ Հայաստանում գտնվող, թե՝ այստեղ։ Նրանք մեծ ճանապարհ էին կտրել և հասել այստեղ, որպեսզի ոգևորեն։ Տղաներն այդ աջակցությունը զգում են»,- ասել է Գյուլբուդաղյանցը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000