Որոնել
Արխիվ
11.06.2019  18:31

Դրաքսլերը՝ Նեյմարի հետ վեճի մասին. «Սկսեցինք բղավել իրար վրա»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել իր և թիմակցի՝ հարձակվող Նեյմարի հետ կոնֆլիկտը։

Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ հանդերձարանում նրանց միջև թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել։

«Իմ ու Նեյմարի միջև կոնֆլիկտ է եղել։ Նման իրավիճակ հաճախ է լինում տարբեր թիմերում։ Տարբերությունը միայն այն է, որ, երբ նման իրավիճակում հայտնվում է Նեյմարը՝ այդ մասին անմիջապես գրում են լրագրողները։

Ամեն ինչ սկսվեց հանդիպման ընթացում։ Մենք բարկացած էինք ու սկսեցինք բղավել իրար վրա։ Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր ավելի բարձր բղավել։ Ոչ մի յուրահատուկ բան չկար, պարզապես չհասկացանք իրար»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Kicker պարբերականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000