Որոնել
Արխիվ
11.06.2019  17:02

Հույն ֆանատներն այլևս սարսափելի չեն. Ի՞նչ է սպասվում Հայաստանի հավաքականին (VIDEO)

Հունական ակումբների ու հավաքականի երկրպագուները Եվրոպայում հայտնի են խելահեղ արարքներով, կատաղի աջակցությամբ և անկարգություններով: Սակայն իրավիճակը սկսվել է փոխվել: Հունիսի 8-ին կայացած Հունաստան – Իտալիա խաղում (0:3) դա նկատել է gazzetta.gr-ի թղթակից Վասիլիս Սամբրակոսը:

«Այն 20 000 մարդիկ, ովքեր շաբաթ օրն Աթենքի Օլիմպիական մարզադաշտում ներկա էին խաղին, այնտեղ էին ազգային ընտրանուն աջակցելու` հասկանալով, որ ամենայն հավանակությամբ թիմը պարտվելու է: Նրանք բանական էին ու լավ տրամադրությամբ:  Նրանք նորմալ ֆուտբոլասերներ էին, ովքեր պատրանքներ չունեին, որ տոմս գնելը ապահովում է հաղթանակի տոնը: Նորմալ մարդիկ նստատեղերը «վանդակ» չեն պատկերացնում և իրենց գազանի պես պահում:

Չեմ կարծում, թե հեշտությամբ հնարավոր է վերլուծել, թե ինչպես հրաշք տեղի ունեցավ և հանկարծ ստադիոնից չանհետացան ծայրահեղությունների դիմող ֆանատները: Այս 20 000 մարդիկ բավականաչափ բազա են հավաքականի խաղերի համար: Զարմացած եմ ու ապացույց եմ գտել, որ նույնիսկ այդքան երկար տարիների ընթացքում մեր թունավոր ֆուտբոլից հետո կան մարդիկ, ովքեր մարզադաշտ են գնում հաճույքի ու թիմին աջակցելու համար: Իմ հեռախոսով նկարած այս տեսանյութն ապացույց է»,- գրել է Սամբրակոսը:

Այսօր` հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Հունաստանի ընտրանուն: Աթենքի Օլիմպիական մարզադաշտը տեղավորում է մոտ 70 հազար հանդիսական:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000