Որոնել
Արխիվ
11.06.2019  15:43

Զիդանը կարողացել է համոզել «Ռեալին», որ հարկավոր է գնել Պոգնային, այլ ոչ թե Էրիկսենին

Մադրիդի «Ռեալը» վերջնականապես որոշել է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: Զինեդին Զիդանը կարողացել է ակումբի ղեկավարությանը համոզել, որ հենց ֆրանսիացին է հարկավոր թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար:

Նախկինում «սերուցքայինների» նախաագահ Ֆլորենտինո Պերեսը հակված էր գնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, սակայն այժմ մտափոխվել է:

«Մանչեսթեր Յունայթեդը» 26-ամյա ֆուտբոլիստի համար պահանջելու է 150 միլիոն եվրո: «Ռեալն» ամեն ինչ անելու է, որ հնարավորինս իջեցնի այդ գինը:

Զիդանն անձնական խոսակցությունում արդեն համաձայնության է հասել Պոգբայի հետ: Վերջինս պատրաստ է աշխատավարձի նվազեցման գնալ հանուն «Ռեալի»: Իսպանացիները դա կպարգևատրեն երկարաժամկետ` 6 տարվա պայմանագրով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000