Որոնել
Արխիվ
11.06.2019  15:26

Դե Լիգտ. «Միգուցե, դեռ ժամանակը չէ տեղափոխվել «Բարսելոնա»»

«Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտը մեկնաբանել է «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը:

«Իհարկե, հիանալի կլիներ խաղալ «Բարսելոնայում», բայց հարկավոր է հասկանալ, թե ինձ համար ինչը լավ կլիներ: Դեռ չգիտեմ, թե ինչ է թելադրում սիրտս, որովհետև վերջին ժամանակները կենտրոնացած էի միայն «Այաքսի» ու Հոլանդիայի հավաքականի ելույթների վրա: Հիմա գնում եմ արձակուրդ, որի ժամանակ որոշում կկայացնեմ:

Խնդիրը փողը կամ խաղաժամանակը չէ: Միգուցե, դեռ ժամանակը չէ տեղափոխվել «Բարսելոնա»: Պետք է ամեն ինչ կշռադատեմ»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում մնացել են միայն «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն: Վերջինս պատրաստ է տրանսֆերի համար ավելի շատ մեծ գումար վճարել և հոլանդացուն ավելի բարձր աշխատավարձ տալ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000