Որոնել
Արխիվ
11.06.2019  14:04

Բերնար Շալանդի թիմը Եվրոպայում ներկայիս ամենաերկար անպարտելի շարքն ունի

Եվրո-2020-ի ընտրական փուլի չորրորդ տուրում Կոսովոյի հավաքականը հյուրընալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ է կորզել Բուլղարիայի ընտրանուց:

Բերնար Շալանդի գլխավորած թիմը չի պարտվում արդեն 14 անընդմեջ խաղում, ինչը եվրոպական հավաքականների ներկայիս լավագույն ցուցանիշն է: Մոտակա հետապնդող Պորտուգալիան չի պարտվել վերջին 10 հանդիպումներում:

Նշենք, որ շվեյցարացին բալկանյան թիմը գլխավորել է 2018 թվականի մարտի սկզբին: Այդ անպարտելի 14 խաղերցի 13-ը եղել են Հայաստանի հավաքականի նախկին մարզչի գլխավորությամբ: Հաղթական են եղել 13-ից 8-ը:

Հատկանշական է, որ վերջին չորս հանդիպումներում Կոսովոն երկու անգամ մրցել է Բուլղարիայի հետ, ինչպես նաև մեկական անգամ Դանիայի ու Չեռնոգորիայի:

Հիշեցնենք, որ բալկանյան թիմն առաջ է անցել Ադրբեջանից ու իրավունք ստացել մասնակցել Ազգերի լիգայի D դիվիզիոնի եզրափակիչ փուլին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000