Որոնել
Արխիվ
11.06.2019  11:15

ՉԼ-ի եզրափակչում խաղադաշտ մտած մոդել. ««Լիվերպուլի» երկու ֆուտբոլիստներ գրել են ինձ»

Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» եզրափակչում (0:2) խաղադաշտ մտած մոդել Կինսի Վոլանսկին հայտարարել է, որ այդ հանդիպումից հետո «կարմիրների» երկու ֆուտբոլիստներ հաղորդագրություն են ուղարկել նրան:

«Չեմ ուզում անուններ տալ, բայց «Լիվերպուլի» երկու ֆուտբոլիստներ եզրափակչից հետո գրեցին ինձ: Մեկից «սմայլիկ-սրտիկ» եկավ, իսկ մյուսը գրեց. «Ես քեզ տեսա խաղադաշտում»:

Ճիշտ ասած չգիտեի, թե ովքեր են գրել, մինչև չտեսա նրանց էջերը: Նրանց չեմ պատասխանել, որովհետև ընկեր ունեմ»,- Վոլանսկու խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Հիշեցնենք, որ եզրափակչում խաղադաշտ ներխուժելուց հետո Instagram-ում մոդելի էջի հավանողների թիվը մեկ օրում ավելացել է մոտ 3 միլիոնով, սակայն հետո հակերներն արգելափակել են այն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000