Որոնել
Արխիվ
10.06.2019  20:25

Գևորգ Ղազարյան. «Ցանկացած կիսապաշտպան պետք է ուրախ լինի Կամոյի հետ նույն եզրում խաղալ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցեց Հունաստանի ընտրանու դեմ արտագնա հանդիպման նախախաղայի ասուլիսին, որի ժամանակ պատասխանեց հայ և հույն լրագրողների հարցերին:

- Որքանո՞վ է վաղվա խաղը կարևոր, հաշվի առնելով, որ Հունաստանը պարտվել է Իտալիային:

- Ուրախ եմ Աթենք վերադառնալու համար, շատ էի կարոտել: Շատ եմ սիրում այս քաղաքը: Հունաստանի պարտվելն մեզ համար այդքան էլ կարևոր չէ, որովհետև վաղն ուշադրություն ենք դարձնելու մեր խաղին: Գիտենք, որ հույները շատ ուժեղ թիմ ունեն:

- Հաշվի առնելով, որ Հայաստանը հաղթեց Լիխտենշտեյնին, արդյո՞ք վաղվա խաղը որոշիչ է հետագայում Ֆինլանդիային ու Բոսնիային շրջանցելու համար:

- Կարծում եմ` շատ շուտ է եզրափակիչ փուլի մասին խոսելու համար: Պետք է ևս մի քանի խաղ անցկացնել, որից հետո շանսերն ավելի պարզ կլինեն: Վաղվա խաղին վերաբերվելու ենք ինչպես սովարականի, որում մեզ երեք միավոր է հարկավոր:

- Դուք մշտապես խաղում եք ձախ եզրում, սակայն այնպես է ստացվել, որ Ձեր թիկունքում գործող ձախ պաշտպանները հաճախ փոխվում են: Ինչպե՞ս է համագործակցությունը Կամո Հովհաննիսյանի հետ:

-Կամոյի հետ ինձ համար հեշտ է խաղալ: Ցանկացած կիսապաշտպան պետք է ուրախ լինի Կամոյի հետ նույն եզրում խաղալ: Նրա հետ իմ համագործակցությունը շատ լավ է ստացվում:

- Հաշվի առնելով, որ Հունաստանում անցկացրած մրցաշրջանում քիչ խաղաժամանակ էիք ստանում, արդյո՞ք հունական ֆուտբոլին ու երկրպագուներին ապացուցելու բան ունեք:

- «Օլիմպիակոսում» 6 ամիս եմ անցկացրել և սկզբում մի քանի հանդիպման եմ մասնակցել: Իսկ «Կերկերիայում» մասնակցել եմ գրեթե բոլոր խաղերին: Որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, ուղղակի ուզում եմ լավ արդյունքի հասնել` առաջին հերթին մեր հավաքականի համար: «Օլիմպիակոսի» մասին հիշողությունները լավ են:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000