Որոնել
Արխիվ
10.06.2019  14:38

Էդգար Բաբայան. «Պատրաստ եմ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, եթե մարզիչը որոշի» (VIDEO)

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Էդգար Բաբայանը Հուանստանի ընտրանու դեմ հանդիպումից առաջ Աթենքում պատասխանեց լրագրողների հարցերին:

- Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում լավ փոխարինման մտաք, սրեցիք խաղը և գոլային փոխանցում կատարեցիք: Պատրա՞ստ եք Հունաստանի դեմ մեկնարկային կազմում խաղալ:

- Դա իմ որոշումը չէ: Ես ամեն ինչ կանեմ, որ լավ խաղամ:

- Հայաստանի հավաքականում կենտրոնական հարձակվողի դիրքում խնդիրներ կան: Այդ դիրքում Ձեզ ինչպե՞ս եք զգում:

- Մի քանի անգամ այդ դիրքում խաղացել եմ: Մարզիչը պետք է որոշի, թե որ դիրքերում պետք է խաղանք: Ես միշտ պատրաստ եմ խաղալ:

- Շարունակելո՞ւ եք ելութները «Հոբրոյում»:

- Դեռ պարզ չէ:

- Գիտենք, որ առաջարկներ ունեք Դանիայի թոփ-ակումբներից: Այս պահին բանակցություններ ընթանո՞ւմ են:

- Դրա մասին չեմ կարող ասել:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000