Որոնել
Արխիվ
09.06.2019  23:52

Ըմբշամարտ. Մարգարյանը՝ երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն, Մարկոսյանն՝ արծաթե մեդալակիր (VIDEO)

Իսպանիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Մինչև 61 կգ քաշային կարգում Հրաչյա Մարգարյանը եզրափակչում ուժերը չափեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Եվսիեյենկոյի հետ ու կարողացավ ջախջախել մրցակցին 11-0 հաշվով՝ դառնալով Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։

Մինչև 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը, ով նույնպես դուրս էր եկել եզրափակիչ, գոտեմարտեց վրացի Մաիրիանի Մաիսուրաձեի հետ։ պայքարը համառ ստացվեց, բայց մեր ըմբիշը պարտվեց 2-3 հաշվով։ Այսպիսով, Մարկոսյանը դարձավ արճաթե մեդալակիր։

Ավելացնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Իսպանիայում նվաճեց 4 մեդալ: Նախօրեին բրոնզե մեդալակիր էին դարձել 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 79 կգ քաշային Արամ Ավագյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000