Որոնել
Արխիվ
09.06.2019  00:49

Գևորգ Ղազարյան. «Ամենակարևորն այն է, որ մեր թիմի խաղում թարմություն ու շարժ կար»

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Լիխտենշտեյնի խաղի (3:0) հաղթական գոլի հեղինակ Գևորգ Ղազարյանը հանդիպումից հետո պատասխանեց ArmFootball.com-ի ու մյուս ԶԼՄ-ների հարցերին:

- Խաղի ու Լիխտենշտեյնի ընտրանու մասին Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են:

- Լիխտենշտեյնի մասին շատ բան չեմ կարող ասել: Նրանք խաղացին այնքան, որքան մենք թույլ տվեցինք նրանց:

- Ձեր խփած գոլի մասին ինչ կասե՞ք: Ամեն ինչ շատ արագ ստացվեց:

- Գոլը մշակված տակտիկայի արդյունք էր:

- Գրոհների տեմպը շատ բարձր էր հենց մեկնարկից: Հատուկ նախապատարստություն էր, թե՞ հաղթելու ցանկությունն էր մեծ:

- Եվ ցանկությունն էր մեծ և ճիշտ մարզումների արդյունք էր, որովհետև այսօրվա խաղում ամենակարևորն այն էր, որ թիմի գործողություններում թարմություն կար: Ճիշտ է, Լիխտենշտեյնը շատ ուժեղ հավաքական չէր, բայց մեր խաղում թարմություն կար, շարժ կար:

- Ինչի՞ շնորհիվ էր այդ թարմությունը:

- Լավ պատրաստվելու և ճիշտ մարզումների:

- Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում այդպես չէր: Սխա՞լ էիք նախապատրաստվում:

- Սխալ չենք պատարստվել, բայց ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակներում են լինում: Շատ հանգամանքներ կան, որ պետք է վերլուծել ու հասկանալ, թե որ խաղին, ինչի համար և ինչպես ստացվեց:

- Այսօր հատուկ շեշտ կար երկար փոխանցումների վրա: Դա մարզչի՞ առաջադրանքն էր:

- Այո, հատուկ ուշադրություն էինք դարձրել: Հույների դեմ նրանց նախորդ խաղում գոլեր էին բաց թողել կենտրոնական պաշտպանների վարյով կատարված փոխանցումներից հետո: Մեզ մարզիչը հանձնարարել էր այդ գոտիներն օգտագործել:

- Հոգեբանական առումով այս հաղթանակն ի՞նչ կտա կարևոր հանդիպումից առաջ:

- Այդ տեսանկյունից շատ լավ է, ուրախ տրամադրությամբ կմեկնենք:

- Առջևում Հունաստանի դեմ հանդիպումն է: Որքանո՞վ եք ծանոթ մրցակցին:

- Հուանստանի հավաքականի խաղացողներին շատ լավ ճանաչում եմ: Մեծամասնության հետ խաղացել եմ: Ուժեղ թիմ ունեն, ուժեղ խաղացողներով: Դեռ մարզչի հետ վերլուծություն չենք կատարել:

- Այսօր մեկնարկային կազմը հարձակվողական էր և թիմը լավ խաղաց: Արդյո՞ք հարկավոր է հույների դեմ նույնպես նման համարձակ կազմով խաղալ:

- Դա մարզիչը պետք է որոշի: Պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք. Լիխտենշտեյնն ու Հունաստանը տարբեր մակարդակի մրցակիցներ են:

- Արմեն Գյուլբուդաղյանցը երեկ հայտարարեց, որ դուք ուզում եք կարիերան շարունակել Պորտուգալիայում: Տարբերակներ ունե՞ք:

- Տարբերակներ կան, սակայն դեռ շուտ է որոշում կայացնելու համար: Հարկավոր է մի քիչ սպասել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000