Որոնել
Արխիվ
08.06.2019  23:42

Բերեզովսկի. «Միգուցե, Արամ Հայրապետյանը տխրում էր առանց գնդակի և ուզեց մարդկանց ուրախացնել»

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, դարպաապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին Լիխտենշտեյնի ընտրանու դեմ հաղթական խաղից (3:0) հետո կիսվեց իր տպավորություններով:

«Շատ լավ տպավորություններ ունեմ: Տղաները շատ լավ խաղացին, ուրախացրեցին բոլորիս: Մեծ էներգիա ծախսեցին: Ափսոս, որ երկու օրից լուրջ հանդիպում ունենք Հունաստանում:

Արամ Հայրապետյանի վնասվածքը լուրջ չէ: Մի պահ անհարմար ընկավ:

Մեր դարխասին ազատի հարվածի նշանակման ժամանակ պահեստայինների նստարանից թվաց, որ իսկապես հետ փոխանցում էր կատարվել: Միգուցե, Արամը տխրում էր առանց գնդակի, ուզում էր մարդկանց ուրախացնել (ծիծաղում է-խմբ.)»:

Հիշեցնենք, որ Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո Հայրապետյանը ձեռքով վերցրեց գնդակը և մրցավարը նշանակեց ազատ հարված, որի խաղարկումից հետո դարպասպահը փրկեց իր թիմին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000