Որոնել
Արխիվ
08.06.2019  18:23

Roland Garros. 2 օր տևած, գերլարված կիսաեզրափակչում հայտնի դարձավ Նադալի մրցակիցը (VIDEO)

Մեծ սաղավարտի Ռոլան Գարոս առաջնությունում (Ֆրանսիա) տեղի ունեցավ կիսաեզրափակչի երկրորդ խաղը, որտեղ մրցեցին ավստրիացի Դոմինիկ Թիմն (4) ու սերբ Նովակ Ջոկովիչը (1):

Անվերջ թվացող հանդիպումը, որը խաղարկվեց 2 օր և 2 անգամ ընդհատվեց եղանակային պայմանների պատճառով, տևեց 4 ժամ 19 րոպե։ Թիմը կարողացավ հաղթել աշխարհի առաջին ռակետին 6-2, 3-6, 7-5, 5-7, 7-5 հաշվով։

Այսպիսով, 25-ամյա Դոմինիկը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ երկրորդ տարին անընդմեջ ուժերը կչափի առաջնության 12-րդ տիտղոսի հետևից գնացող իսպանացի Ռաֆայել Նադալի (2) հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000