Որոնել
Արխիվ
08.06.2019  16:59

Ըմբշամարտ. Երիտասարդների ԵԱ. Հրաչյա Մարգարյանն ու Մհեր Մարկոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ (VIDEO)

Իսպանիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Մինչև 61 կգ քաշային կարգում իրեն գերազանց է դրսևորում Հրաչյա Մարգարյանը: Նա նախ համառ պայքարում 6-5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Սաբանովին, այնուհետև 14-2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրայիլ Ցիկիևին, իսկ քառորդ եզրափակչում 6-4 հաշվով պարտության մատնեց պատանիների Եվրոպայի նախկին չեմպիոն, այս տարվա Մ-23 Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գեորգիոս Պիլիդիսին: Եզրափակչի ուղեգրի համար Մարգարյանը կգոտեմարտի թուրք Համզա Ալաչային:

Մինչև 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը իրար հետևից պարտության մատնեց շվեդ Մոհամմադ Տիմորիին, իսպանացի Սանտիագո Վարելային ու բելառուս յարոսլավ Յադկուսկուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ռուսաստանցի Սլավիկ Նանիևի հետ:

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչում պարտվեց վրացի Գոգա Մամիաուրիին: Մինչև 125 կգ քաշային կարգում Աշոտ Ռուշանյանը նախ հաղթեց իսրայելցի Լիոր Ալտշուլերին (12-2), իսկ քառորդ եզրափակչում 0-2 հաշվով զիջեց ադրբեջանցի Իսլամ Աբուևին: Ալիխանյանն ու Ռուշանյանը կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե միայն Մամիաուրին ու Աբուևը դուրս գան եզրափակիչ:

Ավելացնենք, որ կիսաեզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն 19:15-ին:\

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000