Որոնել
Արխիվ
08.06.2019  13:39

10-րդ դյուցազունը. Վարազդատ Լալայանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ֆիջիում ավարտվել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցումների վերջին օրը փայլուն է հանդես եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Պոկում վարժությունում Լալայանը հաջող կատարեց բոլոր 3 մոտեցումները և 192 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ և միայն մեկ կգ-ով հետ մնալով առաջատար իրանցի Ալի Դավուդիից:

Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց 227 կգ-ոց ծանրաձողը, ինչը երկու կգ-ով ավել էր Դավուդիի ցուցանիշից և երկամարտի 419 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Նա նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Նշենք, որ ծանրամարտի միջազգային կայքի հաղորդմամբ, Լալայանը 10-րդ ծանր քաշային հայ ծանրորդն է, ով դառնում է աշխարհի չեմպիոն:

Ավելացնենք նաև, որ մեր մյուս մասնակիցներից առավել հաջող հանդես եկավ 89 կգ քաշային Կարեն Ավագյանը, ով փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ երկամարտում զբաղեցրեց 4-րդ տեղը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000