Որոնել
Արխիվ
07.06.2019  20:26

Յուրա Մովսիսյանը մի քանի առաջարկներ ունի, Գևորգ Ղազարյանն ուզում է խաղալ Պորտուգալիայում

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ներկայումս ակումբ չունեն: Նրանց ակումբային ապագայի վերաբերյալ տեղեկություն հայտնեց ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

«Յուրան բուժվում է Լեհաստանում: Նա հրավերներ ունի մի քանի թիմերից, դեռ քննարկման փուլում է: Հուսով ենք` առաջիկա մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կլուծվի:

Գևորգը նույնպես մի քանի առաջարկներ ունի, սակայն ուզում է շարունակել Պորտուգալիայում խաղալ: Այնուամենայնիվ, այս պահին նա կենտրոնացած է հավաքականի խաղերի վրա»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000