Որոնել
Արխիվ
07.06.2019  12:36

Պաշտոնական. Գոռ Աղբալյանը հեռացավ հոլանդական թիմից

Հոլանդիայի Առաջին դիվիզիոնի (ուժով երկրորդ) «Գոու Էհեդ Իգլսը» հայտարարել է 10 ֆուտբոլիստներից բաժանվելու մասին: Թիմից հեռացողներից մեկը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Գոռ Աղբալյանն է:

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է և ակումբը որոշել է նորը չկնքել: Այժմ Աղբալյանն ազատ գործակալի կարգավիճակ է ստացել և կարող է անվճար ցանկացած թիմ տեղափոխվել:

Նշենք, որ «Գոու Էհեդ Իգլսը» մրցաշրջանի ամենադրամատիկ խաղերից մեկի մասնակիցն է: Հոլանդիայի ուժեղագույն լիգա մտնելու համար անցումային որոշիչ խաղում նա 4:5 հաշվով պարտվել է «Վալվեյկին», որին 90+4 րոպեի դրությամբ հաղթելիս է եղել` 4:3:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000