Որոնել
Արխիվ
07.06.2019  01:05

Roland Garros. Խաչանովի պարտությունն ու անկասելի Ջոկոն. հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները (VIDEO)

Թենիսի Մեծ սաղավարտի Ռոլան Գարոս (Ֆրանսիա) մրցաշարում հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։

Այսօր կայացան 1/4 եզրափակչի 2 հանդիպումներ։ Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով Կարեն Խաչանովը (11) մրցեց ավստրիացի Դոմինիկ Թիմի (4) հետ ու պարտվեց 3 սեթում՝ 2-6, 4-6, 2-6 հաշվով։ Հանդիպումը տևեց ընդամենը 1 ժամ 49 րոպե։

Օրվա մյուս խաղում առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ուժերը չափեց գերմանացի 22-ամյա Ալեքսանդր Զվերևի (5) հետ ու հաղթեց 3 սեթում՝ 7-5, 4-2, 6-2։ Հանդիպումը տևեց 2 ժամ 12 րոպե։

Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Ռաֆայել Նադալն (2) ու Ռոջեր Ֆեդերերը (3), ովքեր վաղը՝ հունիսի 7-ին, կխաղան միմյանց դեմ։ Այդ հանդիպումից հետո կկայանա նաև Նովակ Ջոկովիչ - Դոմինիկ Թիմ մրցավեճը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000